Հարի Քեյնը կրկին գովել է Անտոնիո Կոնտեին

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ համագործակցության մասին իր կարծիքով։

Նախօրեին Քեյնը զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։

«Կոնտեն ֆանտաստիկ մարզիչ է. Ես մեկն եմ, ով միշտ փորձում է ավելի լավը լինել:

Մենք լավ մարզավիճակում ենք ու ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։