Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» թարմացրել է ակումբային ռեկորդը

«Զենիթը» գոլ է խփել Ռուսաստանի առաջնության 30-րդ անընդմեջ տնային խաղում՝ թարմացնելով ակումբային ռեկորդը։

Նախօրեին Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբն իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուֆային»:

Վերջին անգամ թիմը սեփական դաշտում ՌՊԼ-ում գոլ չի խփել 2020 թվականի մարտի 9-ին՝ ոչ-ոքի՝ 0:0 խաղալով «Ուֆայի» հետ։

Ռուսաստանի առաջնության ամբողջ պատմության ընթացքում ավելի երկար շարք են ունեցել միայն ԲԿՄԱ-ն (2005-2007 թվականներին՝ 34) և «Ռոտորը» (40՝ 1992-1995 թվականներին)։