Դորտմունդի «Բորուսիայի» և «Զալցբուրգի» միջև բանակցությունները դադարեցվել են

Ինչպես արդեն հայտնի է՝ «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Սակայն Bild պարբերականի հաղորդմամբ՝ վերջերս կողմերի միջև բանակցությունները դադարեցվել են:

2021/22 մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

Միևնույն ժամանակ 20-ամյա խաղացողի հրաժարագնի չափը կազմում է 45 մլն եվրո։ Նրա պայմանագիրն ավստրիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։