Էրիկ Դայերը վստահ է, որ Հարի Քեյնն ԱՊԼ-ի ռեկորդակիր կդառնա

«Թոթենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը կարծում է, որ իր թիմակից Հարի Քեյնը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ռմբարկու:

«Եթե ես խաղադրույք կատարեի, ապա կկանխատեսեի, որ Քեյնը կգերազանցի ռեկորդը: 100 տոկոսով վստահ եմ»,- Դայերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Քեյնը դուբլի հեղինակ դարձավ ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում (5:0) և մրցաշարում իր ակտիվում արդեն 176 գոլ ունի։ Նա այդ ցուցանիշով գերազանցեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիին։

Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների եռյակը հետևյալն է՝ Ալան Շիրեր՝ 260, Ուեյն Ռունի՝ 208, Էնդի Քոուլ՝ 187։