Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը Կիլիան Մբապպեին և Էրլինգ Հոլանդին անվանել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետնորդներ:
«Ինչ-որ պահի Լեոն և Կրիշտիանուն կավարտեն իրենց կարիերան, այդպիսին է կյանքը: Կարծում եմ, որ Մբապպեն և Հոլանդը կլինեն նրանց հետնորդները մրցակցության առումով։
Մբապպեն ակնհայտորեն ունի բոլոր որակները, որպեսզի «Ռեալին» հանի ամենաբարձր մակարդակին»,- Stats Perform-ին տված հարցազրույցում ասել է Իգուաինը: