Գոնսալո Իգուաին. «Նրանք կլինեն Մեսսիի և Ռոնալդուի հետնորդները»

Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը Կիլիան Մբապպեին և Էրլինգ Հոլանդին անվանել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետնորդներ:

«Ինչ-որ պահի Լեոն և Կրիշտիանուն կավարտեն իրենց կարիերան, այդպիսին է կյանքը: Կարծում եմ, որ Մբապպեն և Հոլանդը կլինեն նրանց հետնորդները մրցակցության առումով։

Մբապպեն ակնհայտորեն ունի բոլոր որակները, որպեսզի «Ռեալին» հանի ամենաբարձր մակարդակին»,- Stats Perform-ին տված հարցազրույցում ասել է Իգուաինը: