«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղից առաջ նշել է, որ այս հանդիպումն առանձնահատուկ է լինելու։
«Սա առանձնահատուկ հանդիպում է, և մենք մեծ հույսեր ենք կապում մեզ հետ: Հույս ունեմ, որ լավ խաղ կցուցադրենք։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե որքան կարևոր է այս հանդիպումը»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 8-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։