«Էվերթոնը» պարտվել է ԱՊԼ-ի վերջին 3 խաղում՝ ընդհանուր 0:8 հաշվով

«Էվերթոնն» Անգլիայի առաջնության վերջին 3 անընդմեջ խաղում պարտվել է ընդհանուր 0:8 հաշվով։

Նախօրեին Ֆրենկ Լեմպարդի թիմը հյուրընկալվելիս ջախջախիչ պարտության կրեց «Թոթենհեմից» (0:5): Ավելի վաղ «իրիսները» պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին» (0:1) և «Սաութհեմփթոնին» (0:2):

Մերսիսայդյան ակումբն այժմ ԱՊԼ-ում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը և թիմին 1 միավոր է բաժանում լքման գոտուց: