Գաբրիել Բատիստուտա. «Չեմպիոնների Լիգայում կրկին անգլիական ակումբ կհաղթի»

«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի անվանի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում անգլիական ակումբ կհաղթի: 

Սկուդետտոյի համար պայքարի մասին

«Լավ պայքար է լինելու, ես ոչ մեկին չեմ բացառում, նույնիսկ «Յուվենտուսին»:

Շատ միավորներ են կորցնում, և չկա թիմ, որը հաղթում է յուրաքանչյուր խաղում։ Չկա թիմ, որը կայուն կլիներ ու կսպաներ առաջնությունում ինտրիգը»։

Չեմպիոնների Լիգայի մասին

«Ես հավատում եմ, որ Չեմպիոնների Լիգայի գավաթը կրկին կլինի Անգլիայում: Չնայած ֆուտբոլում երբեք հաստատ չգիտես։ Այս պահին անգլիական թիմերը մեկ քայլ առաջ են մնացածներից»,- ասել է Բատիստուտան։