ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի պատասխան խաղին։
Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում թարմացված տեղեկատվություն է հրապարակել վնասվածք ստացած խաղացողների մասին։ Իսպանացին մինչև շաբաթվա վերջ կմարզվի անհատական ծրագրով։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կիսապաշտպան Անդեր Էրերան շարունակում է ապաքինվել կոնյունկտիվիտից։ Նա թիմի հետ կվերսկսի մարզումները շաբաթվա վերջում։
«Ռեալ» – ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին՝ Մադրիդում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ֆրանսիական ակումբի 1:0 հաշվով հաղթանակով: