Վահան Բիչախչյանը՝ «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող (լուսանկար)

«Պոգոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է թիմի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Երկրպագուների 92%-ը, ովքեր մասնակցել են քվեարկությանը, իրենց ձայնը տվել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին:

Բիչախչյանը, ով «Պոգոնին» միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, լեհական ակումբի կազմում նախորդ ամսում մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: