Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին կարող են թիմակիցներ դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։

Football Transfers-ը հայտնում է, որ պորտուգալացին կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի արդյունքներով չկարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը մեկնել է Պորտուգալիա՝ մտածելու իր ապագայի մասին այն բանից հետո, երբ վնասվածքի պատճառով բաց թողեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը (1:4)։

Պրեմիեր Լիգայի 28 տուրից հետո «Յունայթեդը» 47 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։