Թոնի Կրոսը հնարավոր է հասցնի վերականգնվել մինչև ՊՍԺ-ի դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է հասցնել վերականգնվել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից առաջ, հայտնում է Marca-ն։

Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստը չի մարզվում ընդհանուր խմբում, բայց արդեն աշխատում է անհատական ​​ծրագրով։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – ՊՍԺ առաջին խաղը կայացել էր Փարիզում և ավարտվել էր 1։0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական ակումբի։ Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ մարտի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։