«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ապաքինվել է վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբի հետ։ հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ այսօր՝ մարտի 5-ին, տեղական ժամանակով 18:30-ին մեկնարկելիք «Բայերի» հետ հանդիպման նախորդ օրը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մասնակցել է թիմի մարզմանը։ Հիշեցնենք, որ Նոյերը աջ ծնկի հոդի վիրահատության էր ենթարկվել այս տարվա փետրվարի սկզբին։