«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Մեր նպատակը խաղը վերահսկելն է, թույլ չտալը, որ նրանք ճնշում գործադրեն:
Մեզ համար կարևոր է գտնել պահեր, երբ կարող ենք խլել գնդակը և առավելագույնս արդյունավետ օգտագործել հակագրոհները։
Կիրակի օրը պետք է ցույց տանք, որ կարող ենք դա անել»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին «Էթիհադ» ստադիոնում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին։