Մեծ Բրիտանիան և Իռլանդիան կհյուրընկալեն 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրները համատեղ հայտ են ներկայացրել մրցաշարն անցկացնելու իրավունք ստանալու համար։
Հաղորդվում է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհանի իր թեկնածությունը, քանի որ մրցաշարի անցկացման վերաբերյալ թուրքերի հայտերը արդեն երկու անգամ մերժվել են և այժմ, նրանք ցանկանում են խուսափել հերթական ձախողումից: