Լաուտարո Մարտինես. «Մենք երախտապարտ ենք երկրպագուներին, քանի որ նրանք միշտ սատարում են մեզ»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է միլանյան ակումբի հաղթանակը Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ խաղում (5:0), որում արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

«Մեզ հաղթանակ էր պետք, ես դժվար ժամանակներ էի ապրում։

Տխրում եմ, երբ չեմ կարողանում օգնել թիմին, բայց նման բաներ պատահում են:

Միշտ փորձում եմ լավագույնս հանդես գալ:

Այս երեք գոլերն ինձ համար շատ կարևոր էին։ Դրանք նվիրում եմ աղջկաս:

Սիմոնե Ինձագիի հետ գրկախառնությունը ցույց է տալիս, որ մեր միջև վստահություն կա։ Նա միշտ թիմի կողքին է։

Մենք երախտապարտ ենք նաև երկրպագուներին, քանի որ նրանք միշտ սատարում են մեզ»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։