Անտոնիո Կոնտե. «Ակումբի վաճառքը, անշուշտ, լավ նորություն չէ «Չելսիի» երկրպագուների համար»

«Չելսիի» նախկին և «Թոփենհեմի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է սեփականատեր Ռոման Աբրամովիչի կողմից «Չելսիի» վաճառքի մասին։

«Իմ կարծիքով, սա շատ տարօրինակ է։ Նա այսքան տարի եղել է «Չելսիի» սեփականատերը, այդ ընթացքում թիմը բազմաթիվ գավաթներ է նվաճել։

Ակումբի վաճառքը, անշուշտ, լավ նորություն չէ «Չելսիի» երկրպագուների համար, հատկապես հաշվի առնելով, թե Աբրամովիչը որքան բան է արել ակումբի համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football.London-ը: