«Բարսելոնան» նախատեսել է ամառային ընկերական շրջագայություն անցկացնել ԱՄՆ-ում։
Հուլիսին, նախապատրաստվելով 2022/23 մրցաշրջանին, կատալոնացիները երեք խաղ կանցկացնեն ամերիկյան քաղաքներում, որոնցից մեկը կլինի Լաս Վեգասը։
Խաղերից մեկում «Բարսան» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս շրջագայությանը մասնակցելու համար ակումբը կստանա մոտավորապես ութ միլիոն եվրո պարգևավճար: