Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան հայտարարել է ազգային թիմում խաղալու պատրաստակամության մասին։
«Ես հանդիպել եմ «Զենիթի» ֆուտբոլիստների հետ, ովքեր եղել են ազգային հավաքականում:
Արտյոմն ասաց, որ պատրաստ է և ցանկանում է խաղալ ազգային հավաքականում։ Ես նույնպես դեմ չեմ նրա վերադարձին»,- Կարպինի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։