«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա լավագույններից մեկն է վերջին 15 տարիների ընթացքում: Կրիշը լավագույնն է Լիոնել Մեսսիի հետ միասին։
Այն ինչ արեցին այդ երկուսը, մենք այլևս երբեք չենք տեսնի։ Երբ դու բարձր մակարդակի վրա ես, ամեն օր գտնվում ես հասարակության ուշադրության ներքո:
Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր որակները, որպեսզի նա հաճախ չստանա գնդակը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։