«Ռեալի» հայտացուցակը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի համար

Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Հանդիպումը կմեկնարկի մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով՝ կեսգիշերին։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ներկայացրել է այդ հանդիպման հայտացուցակը:

Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Լուի Լոպես։

Պաշտպաններ. Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Մարսելո, Ֆերլան Մենդի։

Կիսապաշտպաններ. Մոդրիչ, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Դանի Սեբալյոս, Իսկո, Կամավինգա։

Հարձակվողներ. Ազար, Բենզեմա, Ասենսիո, Յովիչ, Բեյլ, Վինիսուս Ժունիոր, Ռոդրիգո, Մարիանո։