«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ պաշտպան Ջո Գոմեսը չի հեռանա ակումբից, հայտնում է Goal-ը։
«Լիվերպուլը» չի ցանկանում բաժանվել 24-ամյա ֆուտբոլիստից՝ չնայած այն լուրերին, որ վերջերս փորձում էր վաճառել նրան:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան» և «Նյուքասլը»:
Գոմեսի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել թիմի կազմում։