Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Սերխիո Ռամոսի ապաքինման ընթացքի մասին

Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Սերխիո Ռամոսի մասին.

«Տեսնենք՝ կխաղա՞ արդյոք Սերխիո Ռամոսը առաջիկա հանդիպումներում թե ոչ։

Սերխիոն չի մարզվում ընդհանուր խմբում։

Ռամոսը կարող է շատ բան տալ թիմին, քանի որ նման փորձ ունի՝ նա 17 տարի անցկացրել է «Ռեալում»։

Ինձ համար կարևոր է վնասվածք ստացած և որակազրկված ֆուտբոլիստների վերադարձը շարք։

Հիանալի է, երբ կարող ես հույս դնել բոլորի վրա անխտիր»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը։