Ռալֆ Ռանգնիկ. Իմ կարծիքով Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան Եվրոպայի լավագույն մարզիչներն են

Ռալֆ Ռանգնիկը բարձր է գնահատել Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի աշխատանքը:

Հաջորդ մարզիչը կկարողանա՞ արդյոք «Յունայթեդին» հստակ խաղային ձեռագիր տալ:

«Չգիտեմ. Դա ակնհայտորեն կախված կլինի այն մարզչից, ով հաջորդ մրցաշրջանում կմարզի թիմը:

Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, բայց ինձ համար հիմնական խնդիրը գործս այս պահին բարձր մակարդակով անելն է։

Իմ կարծիքով Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան Եվրոպայի լավագույն մարզիչներն են։

Նրանք ունեն հստակ ֆուտբոլային գաղափարներ և սեփական խաղային ձեռագիր»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: