Ռալֆ Ռանգնիկը բարձր է գնահատել Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի աշխատանքը:
Հաջորդ մարզիչը կկարողանա՞ արդյոք «Յունայթեդին» հստակ խաղային ձեռագիր տալ:
«Չգիտեմ. Դա ակնհայտորեն կախված կլինի այն մարզչից, ով հաջորդ մրցաշրջանում կմարզի թիմը:
Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, բայց ինձ համար հիմնական խնդիրը գործս այս պահին բարձր մակարդակով անելն է։
Իմ կարծիքով Յուրգեն Կլոպը և Պեպ Գվարդիոլան Եվրոպայի լավագույն մարզիչներն են։
Նրանք ունեն հստակ ֆուտբոլային գաղափարներ և սեփական խաղային ձեռագիր»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: