Կառլո Անչելոտտին խոսել է Մադրիդի «Ռեալում» իր աշխատանքի մասին.
«Ես այնքան էլ վատ չեմ աշխատել, որքան ասում են ոմանք:
Անկեղծ ասած, ես գոհ եմ այն աշխատանքից, որը մենք կատարել ենք բժիշկների, ֆիզիոթերապևտների, ֆիթնես մարզիչների հետ միասին։
Մրցաշրջանի այս հատվածում մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել։
Ափսոս, որ գավաթում չենք շարունակի պայքարը , բայց Լա Լիգայում լավ դիրքում ենք, իսկ Չեմպիոնների Լիգայում կփորձենք հասնել առավելագույնին»,- ասել է իտալացի մարզիչը։