Սերգեյ Սեմակը հերքել է, որ Լովրենը ցանկանում է հեռանալ «Զենիթից»

«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ թիմի պաշտպան Դեյան Լովրենը ցանկանում է հեռանալ ռուսական ակումբից։

«Ո՛չ, ես և Լովրենը կապի մեջ ենք։ Բայց քանի որ նա այժմ չի կարող աշխատել խմբի հետ և խաղադաշտում, մենք նրան հնարավորություն ենք տվել անհատապես մարզվել։ 

Մինչ օրս ես ոչ մի խոսակցություն չեմ լսել, որ նա ցանկանում է հեռանալ։ Այդ ամենը ճիշտ չէ»,- Սեմակի խոսքերն է մեջբերում «Զենիթի» մամուլի ծառայությունը: