Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան կիսվել է իր նախկին թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին իր տպավորություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ես ճանաչում էի երկու Կրիշտիանուի: «Ռեալում» նա մի փոքր ավելի երիտասարդ էր և միգուցե փոքր-ինչ ավելի անվստահ ու եսասեր: Ոչ վատ իմաստով: Նա պետք է գտներ իր ինքնությունը: Ռոնալդուն շատ գոլեր խփեց և անհավանական էր, բայց այդքան էլ մեծ ազդեցություն չթողեց թիմի վրա:
Նա արդեն «Յուվենտուս» եկավ այնպիսի էգիոզմով, որ գոլեր խփեր։ Դա առաջնորդի բնական հատկություն էր։ Կրիշտիանուն մեզ առաջ մղեց, և նա թիմակիցների աջակցության կարիքն ուներ՝ տիտղոսներ նվաճելու համար: Չէի ցանկանա, որ ինձ սխալ հասկանան։ «Ռեալում» նա միշտ թիմի մի մասն էր, բայց «Յուվենտուս» եկավ ավելի փորձառու»,- Խեդիրայի խոսքերն է մեջբերում AS-ը: