«Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը:

22-ամյա խաղացողը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում: Հայ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ռուսական «Տեքստիլշչիկը:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները: