Մոհամեդ Սալահ. ««Ոսկե գնդակի» արդյունքները շոկային էին ինձ համար»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ զարմացած է եղել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով։

««Ոսկե գնդակի» արդյունքներն ինձ համար շոկային էին: Ոչ ոք չէր մտածում, որ ես 7-րդը կլինեմ։ Սակայն ես չեմ հավատում դավադրության տեսություններին: Շատ երկրներ հեռու են ֆուտբոլից»:

Հարձակվողի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչի վրա է հիմնված քվեարկության ժամանակ ընտրությունը:

«Ես մատնանշելու ոչինչ չունեմ՝ ցույց տալու համար, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ես իսկապես չգիտեմ, բայց ես զարմացած էի արդյունքներից»,- Սալահի խոսքերն է մեջբերում Yallakora-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա եգիպտացին քվեարկության արդյունքում զբաղեցրել էր 7-րդ տեղը։ «Ոսկե գնդակը» ստացել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։