«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը կիսվել է 22-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի խաղի մասին իր կարծիքով։
«Անկեղծ ասած, Վլահովիչն ինձ զարմացնում է։ Նրան կարելի է համեմատել այնպիսի մեծ ֆուտբոլիստների հետ, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է։
Իհարկե, դեռևս «Յուվենտուս» տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ նա ֆենոմեն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը 2000 թվականին ծնված ֆուտբոլիստի մասին է։
Եթե նա պահպանի նույն տեմպը, իսկապես շատ բանի կհասնի»,-ասել է Պավելը: