Պավել Նեդվեդ. «Եթե ​​Դուշանը պահպանի նույն տեմպը, իսկապես շատ բանի կհասնի»

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը կիսվել է 22-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի խաղի մասին իր կարծիքով։

«Անկեղծ ասած, Վլահովիչն ինձ զարմացնում է։ Նրան կարելի է համեմատել այնպիսի մեծ ֆուտբոլիստների հետ, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է։

Իհարկե, դեռևս «Յուվենտուս» տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ նա ֆենոմեն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը 2000 թվականին ծնված ֆուտբոլիստի մասին է։

Եթե ​​նա պահպանի նույն տեմպը, իսկապես շատ բանի կհասնի»,-ասել է Պավելը: