«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումն այս ամառ կարող է փոխել թիմը։
Ըստ AS-ի՝ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը» և «Նյուքասլ Յունայթեդը»:
Վեյնալդումը ՊՍԺ-ին միացավ 2021 թվականի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դժգոհ է Ֆրանսիայում ստացած խաղաժամանակից, ուստի մտածում է Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին, որտեղ ցուցադրել է իր լավագույն ֆուտբոլը։