Լեոնարդո. «Ես չեմ վախենում ընդունել իմ սխալները, երբ դրանք անում եմ»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է այն մասին, թե արդյոք պաշտպան Սերխիո Ռամոսի տեղափոխությունը փարիզյան ակումբ իրեն արդարացրել է.

«Մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, երբ Ռամոսը ֆիզիկապես առողջ էր:

Նա մինչ այժմ հինգ խաղ է անցկացրել։ Ցավոք սրտի, ամեն ինչ այնպես չդասավորվեց , ինչպես մենք էինք մտածում:

Ես չեմ վախենում ընդունել իմ սխալները, երբ դրանք անում եմ»,- ասել է պաշտոնյան:

Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը, Լիգա 1-ում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։