Լեոնարդոն խոսել է Զինեդին Զիդանին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն կիսվել է իր կարծիքով Զինեդին Զիդանի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին։

«Պոչետինոյի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Անկեղծ ասած, մենք երբեք չենք մտածել մարզչին փոխելու մասին։

Մենք երբեք չենք կապվել Զիդանի, կամ մեկ ուրիշի հետ։ Մինչ այստեղ գալը Պոչետինոն լավագույն մարզիչների հնգյակում էր և հիմա էլ մնում է այնտեղ»,-ասել է Լոենարդոն:։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին՝ փոխարինելով Թոմաս Տուխելին։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։