Յուրգեն Կլոպ. «Մինամինոն ֆանտաստիկ խաղացող է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Տակումի Մինամինոյի դուբլը «Նորվիչի» դեմ խաղում (2:1):

«Ես զարմացած չեմ, քանի որ Տակումին ֆանտաստիկ խաղացող է: Սա նրա լավագույն խաղն էր «Լիվերպուլի» կազմում: Նա սուպեր հանդիպում անցկացրեց և անընդհատ խնդիրներ էր ստեղծում մրցակցի համար։ Ուժեղ քամի կար, բայց նա հիանալի գործեց:

Ուրախ եմ, որ նա տպավորություն թողեց: Առանց նրա մենք չէինք հասնի քառորդ եզրափակիչ կամ անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ։ Այս տղան հիանալի է»,- գերմանացի մասնագետին է ցիտում BBC-ն: