Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել «Չելսին»

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորն արձագանքել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին լուրին:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հայտարարել էր, որ մտադիր է վաճառել «Չելսին», որը ղեկավարում է 2003 թվականից։

«Ես ուզում եմ ուսումնասիրել դա»,- գրել է Քոնորը՝ կցելով զրույցի սքրինշոթը, որտեղ իռլանդացին ասում է, որ պատրաստ է 3 միլիարդ ֆունտ վճարել «Չելսիի» համար:

https://twitter.com/TheNotoriousMMA/status/1499057633638166531?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1499057633638166531%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sports.ru%2Fboxing%2F1107357008-konor-makgregor-zayavil-chto-gotov-kupit-chelsi-za-3-milliarda-funtov.html