Էրիկ տեն Հագը ցանկանում է այս ամառ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Այաքսի» գլխավոր մարզիչը մտադիր է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ», և նրա ծրագրերի մասին արդեն տեղյակ են ամստերդամյան ակումբում։ Հոլանդացի մասնագետն ակտիվորեն անգլերեն է սովորում՝ նախապատրաստվելով «կարմիր սատանաների» հետ բանակցություններին, գրում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Տեն Հագը բանակցություններ էր վարում «Թոթենհեմի» հետ: Լոնդոնյան ակումբում նրա նշանակման լուրջ խոչընդոտը լեզվական արգելքն էր։