Հարձակվող Թիմո Վերներն ընդհատեց գոլային երաշտը

«Չելսիի» հարձակվող Թիմո Վերներն ընդհատեց իր գոլային երաշտը:

Գերմանացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Լութոնի» դեմ խաղում (3:2):

Մինչ այդ Վերներին 7 անընդմեջ խաղ էր՝ չէր հաջողվում գոլ խփել։ 25-ամյա խաղացողը վերջին անգամ աչքի էր ընկել հունվարի 8-ին՝ «Չեսթերֆիլդի» դեմ հանդիպմանը (5:1):