Անտոնիո Կոնտե. «2022 թվականին պատերազմ քննարկելն անհավատալի է»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ 2022 թվականին Եվրոպային պետք է ոչ թե կռիվ, այլ խաղաղություն:

«Իրավիճակը շատ տխուր է: Հիմա 2022 թվականն է, և այն, որ մենք քննարկում ենք պատերազմի հավանականությունը, ուղղակի անհավատալի է։ Դա անհավատալի է և միևնույն ժամանակ հիմարություն, հիմարություն նույնիսկ դրա մասին մտածելը:

Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե մարդկանց մահ: Պատերազմը հաստատ ոչ մի բանի պատասխան չէ: Ամբողջ աշխարհը պետք է գործի միասնական, համերաշխ կանգնի մարդկանց հիմարության դեմ»,- իտալացի մարզչին է ցիտում Reuters-ը: