Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել նաև «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ 35-ամյա իսպանացին մկանային վնասվածք ունի և նրա մասնակցությունն իր նախկին ակումբի դեմ խաղին քիչ հավանական է:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1:0 հաշվով։