Ռալֆ Ռանգնիկ. «Օգնում ենք Ռեշֆորդին ամեն ինչով, ինչով կարող ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դժգոհ է թիմից։

«Ռաշֆորդը դժգ՞ոհ է: Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու նա չպետք է երջանիկ լինի թիմում:

Հենց հիմա Մարկուսը փորձում է վերգտնել իր խաղը և մենք պարզապես օգնում ենք նրան ամեն ինչով, ինչով կարող ենք»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: իր Twitter-ում։