«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրենց ֆավորիտ են համարում Եվրոպա Լիգայում

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լավատեսորեն են տրամադրված։

Նրանք կարծում են, որ կհաղթեն Եվրոպա Լիգայում և «Բարսային» համարում են մրցաշարի ֆավորիտ:

«Վալենսիայի» և «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակները թիմին լավատեսություն են ներշնչել։

Ֆուտբոլիստները հասկանում են, որ Եվրոպայի Լիգայում հաղթելը ոչ միայն երաշխավորված տեղ է տալիս Չեմպիոնների լիգայում, այլև հնարավորություն է տալիս պայքարել մեկ այլ գավաթի՝ Եվրոպայի Սուպերգավաթի համար:

Ֆուտբոլիստները վերադարձրել են վստահությունը, նրանք կարծում են, որ վերադարձրել են եվրոպական թիմերի հարգանքը ակումբի նկատմամբ: