ՊՍԺ-ի 3 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա խաղը

Պաշտպան Սերխիո Ռամոսը և կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսն ու Անդեր Էրերան չեն խաղա «Սենտ Էտյենի» դեմ:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով բաց կթողնեն Լիգա 1-ի 26-րդ տուրի հանդիպումը։ Սպասվում է, որ Պարեդեսը, Ռամոսը և Էրերան մարզումներին կվերադառնան հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 1:0) նախատեսված է մարտի 9-ին։