Կրեմլն արձագանքել է ՉԼ եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու ՈւԵՖԱ-ի որոշմանը

Կրեմլը ափսոսում է ՈւԵՖԱ-ի որոշման համար՝ 2021/22 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ցավալի է, որ նման որոշում կայացվեց»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգը կարող է ապահովել լավագույն, բարենպաստ և հարմարավետ պայմաններ ֆուտբոլային այս միջոցառման անցկացման համար։ «Սակայն եթե դա ընդունված է, ուրեմն ընդունված է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարեց, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։