EUROPA LEAGUE. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)

Հայտնի են դարձել Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները:  Փլեյ-օֆֆի պատասխան խաղերի արդյունքներով լավագույնի կոչման համար կպայքարի 4 ֆուտբոլիստ:

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին դուբլի հեղինակ է դարձել «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:0)։

«Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն 2 գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանը (2:2):

«Բրագայի» կիսապաշտպան Ռիկարդու Հորտան գոլային փոխանցում կատարեց և գոլի խփեց «Շերիֆի» դեմ խաղում (2:0, 3:2՝ 11-մետրանոց հարվածաշարում):

«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին «Լացիոյի» հետ խաղում (2:2) անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու գոլային փոխանցում կատարել: