«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Նապոլիի» դեմ պատասխան խաղից ունեցած իր սպասելիքներով։
«Մենք մրցում ենք Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի հետ: «Նապոլին» շատ լավ կազմ ունի: Իսկ ընդհանրապես, հասարակ հանդիպումներ չկան՝ ո՛չ Իսպանիայի առաջնությունում, ո՛չ Եվրոպա Լիգայում։ Խաղի ընթացքում միանշանակ դժվարություններ ենք ունենալու, իսկ հաղթելու համար պետք է մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք։
Չավին հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է խաղանք. Յուրաքանչյուր մարզիչ ունի իր գաղափարները և իր փիլիսոփայությունը: Բայց մենք վայելում ենք այն, ինչ անում ենք: Մենք համոզված ենք, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և դա ավելացնում է ինքնավստահությունը»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։