Խիմենեսը կարծում է, որ «Ատլետիկոն» հաղթանակի էր արժանի «ՄՅու»-ի դեմ խաղում

«Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը (1:1):

«Արդյունքը մի փոքր հիասթափեցնող է: Մենք արժանի էինք հաղթանակի և շատ բան արեցինք դրա համար: Շանսեր ենք ստեղծում, 2 անգամ հարվածում ենք դարպասաձողին։ Բայց երբ արդյունավետությունը բավարար չէ…: Նրանք շատ լավ թիմ ունեն, մեզ որսացին հակագրոհի վրա, երբ կորցրինք գնդակը։ Մենք պատահական գոլ ընդունեցինք և լիովին արժանի էինք հաղթանակի»,- ասել է Խիմենեսը։

Պատասխան խաղը կկայանա Անգլիայում՝ մարտի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: