Անչելոտտին Լա Լիգայի երկրորդ մարզիչն է, ով ամենից քիչ փոխարինումներն է կատարում

Իսպանիայի 2021/22 առաջնությունում միայն «Օսասունան» է ավելի քիչ փոխարինումներ կատարել, քան Մադրիդի «Ռեալը»:

Marca-ի հետազոտության համաձայն՝ այն ֆուտբոլիստները, որոնց պահեստայինների նստարանից հանել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, խաղադաշտում անցկացրել են 1785 րոպե, ինչը կազմում է ընդհանուր խաղաժամանակի միայն 7,2%-ը (24750 րոպե):

«Օսասունայի» ցուցանիշը կազմում է 6,3%՝ ամենացածրը առաջնությունում: Այդ ցուցանիշով առաջատարը «Սևիլիան» է (11.2%), որին հաջորդում են Կադիսը (11,1%) և «Ատլետիկոն» (10,7): «Բարսելոնան» 8,2 տոկոսով չորրորդն է: